Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններում աշխատանքների ծավալի ավելացման պայմաններում քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու կապակցությամբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, որպես միջանկյալ լուծում, նախաձեռնել է ստեղծել շրջիկ ծառայություն։
2025 թվականի հուլիսի 31-ին նախատեսվում է իրականացնել վերը նշված ծառայությունների մատուցումը մասնավորապես․
- ժամը 11։00-ից 16։00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում, Շրջիկ գրասենյակը նշված օրը տեղակայված կլինի Գառնի համայնքի համայքապետարանի հարակից տարածքում: