ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ՄԱՐԶ
ԿՈՏԱՅՔ
ՀԱՄԱՅՆՔ
ԳԱՌՆԻ
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԹԻՎԸ/ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ
6 (ԳԵՂԱՐԴ, ԳՈՂԹ, ԳԱՌՆԻ, ՀԱՑԱՎԱՆ, ԳԵՂԱԴԻՐ, ՈՂՋԱԲԵՐԴ)
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՎԸ (ՄԱՐԴ)
13058
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ (ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ/ԱՅԳԵՏՆԱԿ)
2714
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ (ՀԱ)
23117.14
ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԸ ԾՈՎԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻՑ (Մ)
1480
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄ
հայեր, ռուսներ
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
(374)41125156
ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ ՀԱՍՑԵՆ
kotayk-garni.am
ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Գառնի բազմաբնակավայր համայնքը ձևավորվել է նախկին Գառնի, Գեղարդ, Գողթ, Հացավան, Գեղադիր և Ողջաբերդ համայնքների միավորումից ՀՀ Ազգային Ժողովին կողմից 2017 թվականի հունիսի 9-ին ընդունած <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի համաձայն: Համայնքի կենտրոնը Գառնի գյուղն է: Ստորև ներկայացվում է համառոտ տեղեկատվություն համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի մասին:
Գառնի համայնքի Գառնի պատմական բնակավայրը՝ գտնվում է Կոտայքի մարզում, Երևան քաղաքից 28 կմ, մարզկենտրոնից 63 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 1480մ բարձրության վրա: Գյուղը շրջափակված է Գեղամա լեռներով, որից սկիզբ է առնում Ազատ գետը: Գետի աջակողմյան եռանկյունաձև հրվանդանի վրա է Գառնիի 24 բազալտյա սյուներով հրաշակերտ հեթանոսական տաճարը: Տաճարը կառուցվել է 77 թվականին և կանգուն է մնացել 1600 տարի: 1679թ.-ի հունիսի 4-ի կործանարար երկրաշարժից փլվել է: 1909-1911թթ.-ին անվանի գիտնական Նիկողայոս Մառը տաճարի հիմքի մոտ է հավաքել ցիրուցան եղած քարերը, հուսալով, որ մի օր կվերկանգնվի հրաշալի այս կառույցը: Գառնիի տաճարը վերականգնվել է ճարտարապետ Ա.Սահինյանի նախագծով և անմիջական ղեկավարությամբ 1969-1975թթ.-ին: Այո, հին է Գառնի անունը, որով կոչվել է նաև ամրոցն ու կողքի գյուղաքաղաքը: Պատմահայր Մովսես Խորենացին գրում է, որ այս բնակավայրը հիմնադրել է Հայկ Նահապետի ծոռ Գեղամը, որի թոռան Գառնիկի անունով էլ կոչվել է Գառնի: 17-րդ դարի 2-րդ կեսին Գառնի են գաղթել Մակվից: 2012թ վերակառուցվեց Ազատ գետի վրա 12-րդ դարում կառուցված կամարակամուրջը, որի անմիջական հարևանությամբ է գտնվում <<Քարերիսիմֆոնիա>> և ջութակասար բնապատմական արժեք ներկայացնող հուշարձանները: Ազատ գետի կիճը որը համարվում է ոչ նյութական արժեք և գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրքում: Գառնի համայնքն իր մասնակցությունն է ունեցել առաջին հանրապետության ստեղծմանը, Հայրենական մեծ պատերազմից հետ չվերադարձան 361 Գառնեցիներ, Ղարաբաղյան ազատամարտում իրենց կյանքը զոհեցին 13 և 44-օրյա Արցախյան պատերազմում 7 Գառնեցիներ: Գառնին կարելի է ասել, բաց թանգարան է երկնքի տակ: 1980թ.-ից այստեղ անց են կացվում երգ ու պարի ամենամյա փառատոններ: Երևան-Գառնի-Գեղարդ մայրուղիով, մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում այս հոյակերտ տեսարժան վայրերը: Գառնի բնակավայրի վարչական տարածքը 10097.4 հա է:
Գառնի համայնքի Գեղարդ բնակավայր՝ / նախկին Արթիզ / գյուղը հիմնադրվել է մոտ մ.թ. 1-ին դարում` Տրդատ թագավորի որդու կողմից: Ըստ ավանդության հայր և որդի գժտվել են և հայրը որդուն ասել է . <<Առ քեզ մի թիզ հող, գնա ու քեզ համար առանձին ապրիր>>: Ներկայիս գյուղատեղը հավանության է արժանացել որդու կողմից. նա հիմնադրել է գյուղը և կոչել Արթիզ: Գյուղի ներկայիս բնակչության նախնիների մի մասը 1914թ. գաղթել է Արևմտյան Հայաստանի Վան նահանգից, իսկ մյուս մասը ` Կամոյի շրջանից: 1914թ. գյուղում կառուցվել է դպրոցական շենք, որը ծառայել է ոչ միայն գյուղի, այլև շրջակայքի 4 գյուղերի համար որպես կրթօջախ ու մինչև օրս ծառայում է որպես դպրոցի շենք: Գեղարդ անվանումը ստացել է 1936թ: Գյուղը գտնվում է հայոց խորհրդանիշ Մասիսներին դեմ-դիմաց: 1950թ. Գրեթե ամբողջ բնակչությունը վերաբնակեցվել է, և գյուղում մնացել է 7 ընտանիք: Ներկայումս գյուղն ունի 81 տ/տ, կառուցվում է նոր դպրոցական շենք: Բնակավայրը ամբողջովին թաղված է կանաչ այգիների մեջ, ունի մշտական ինքնահոս խմելու և ոռոգման ջուր: Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է:
Գառնի համայնքի Գողթ բնակավայր՝ Գեղամասարի հարավային ստորոտին, Ազատ գետի վերին հոսանքում, Աբովյանից 22 կմ հարավ-արևելք: Մատենագրության մեջ գյուղը հիշատակվում է 13-րդ դ. Գողոթ անունով: Գյուղում պահպանվել են մատուռներ և խաչքարեր: Գյուղի նախնիները գաղթել են Բայազետի գյուղերից 1829-1830 թվականներին։ Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակմամբ, անասնապահությամբ: Գյուղի տարածքում է գտնվում Գեղարդի վանքը: Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում ծառայել է որպես սրբատեղի։ Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանքե» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին (301-325), իսկ հետագա բարգավաճումը՝ Սահակ Պարթևին (387-439)։ Ավելի ուշ շրջանում վանքը հռչակված է եղել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և ուխտատեղի։ Զարգացած միջնադարում՝ պետականության վերականգնումից հետո (Բագրատունիների թագավորություն, 885-1045), Հայաստան ներխուժած արաբական զորքերը զորավար Նասրի հրամանով կողոպտում ու թալանում են վանքը։ 920-ական թվականների ավերից հետո վանքը վերակառուցվում է ու շրջափակվում պարսպապատով։ Վանական համալիրի տարածքում պահպանված արձանագրությունները վերաբերում են 1160-ական թվականներին, այն համարվում է 13-րդ դարի կառույց։ Գեղարդի վանքը զարգացման գագաթնակետին է հասնում Վրաց թագավորության կողմից Արևելյան Հայաստանի տարածքներն ազատագրելուց հետո, երբ հիմնադրվում է Զաքարյան իշխանապետությունը (1200-1261)։Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ 13-րդ դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։
Գառնի համայնքի Հացավան բնակավայր՝ Գյուղը Աբովյանից 15 կմ հարավ-արևելքում է: Նախկին անվանումը` Ավդալար: Վերաբնակեցվել է 1827թ.: Գյուղի 1-ին բնակիչները եղել են Աղամովը, Մանուկը, Հովհաննեսը, Մեսրոպը, Չլնգարների տոհմը և այլոք: Ժամանակակից գյուղի տարածքում եղել է հին բնակավայր և դամբարանադաշտ: Գյուղից դեպի հյուսիս, բարձունքի վրա գտնվում է անտիկ դարաշրջանի ամրոց, որը հսկել է Արարատյան դաշտից եկող ճանապարհները: Խմելու ջուր համայնքը ստանում է <<Կոնե>> կոչվող աղբյուրից: Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` շոգ: Հաճախակի են երաշտի տարիները, որից շատ է տուժում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին: Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակմամբ, բանջարաբոստանային այլ կուլտուրաների արտադրությամբ և անասնապահությամբ:
Գառնի համայնքի Գեղադիր բնակավայր՝ Գյուղ Գեղամա լեռնաշղթայի, Ողջաբերդի լեռնաբազուկի արեւմտյան լանջին, Աբովյանից 14 կմ հարավ-արեւելք: նախկինում /1935թ./ կոչվել է Քյարփիչլու: Բնակիչների նախնիները եկել են Վանից, Խնուսից, Կարսից, Բիթլիսից 1918-1924 թվականներին: Գեղադիրից հարավ-արեւմոտք բացվել է սեւ եւ կարմիր քարերից պատրաստված մ.թ.ա. 7-3-րդ դդ. ծածկված 4 սարկոֆագ, որոնց մեջ հանգուցյալները թաղված են եղել կուչ եկած դիրքով: Գտնվել են կապտավուն պորֆիրիտից պատվանդանով սկահակ, կավե սափոր, նետասլաքներ, դաշույնի դաստակ բրոնզե ապարանջաններ սերդոլիկե եւ ապակե գույնզգույն ուլունքներ, մուգ մանուշակագույն ապակե բազմանիստ կնիք: Բնակչության մեծ մասը գաղթել է Արեւմտյան Հայաստանից: Հիմնական զբաղմունքը հացահատիկի մշակությունն ու անասնապահությունն է: Գյուղը գտնվում է Երևան- Գառնի մայրուղու վրա:
Գառնի համայնք Ողջաբերդ բնակավայր՝ Գյուղի շրջակայքում պահպանվել են հին հուշարձաններ, քարայրներ: 1960-1962թթ. պեղումներից բացվել են 4-5-րդ դդ. գմբեթավոր եկեղեցու և ամրոցի ավերակներ: Գյուղով է անցնում Երևան-Գառնի-Գեղարդ ավտոմայրուղին: Բնակիչները զբաղվում են այգեգերծությամբ և անասնապահությամբ: Ներկա վիճակում համայնքի ամբողջ տարածքը հողի սողանքային երևույթների պատճառով գտնվում է վթարային վիճակում, որն իր բացասական ազդեցությունն ունի բնակելի տների, վարչական շենքերի, մշակույթի օջախների, դպրոցական շենքի և շինությունների վրա: Դպրոցը տեղափոխվել է շարժական տնակներ, գրադարանը` գյուղապետարանի շենք, բուժկետը` շարժական տնակ: Համայնքը զարգացման ոչ մի հեռանկարային պլան չի մշակում` կապված սողանքայի ակտիվ երևույթների հետ:
Facebook
Location on Google Maps
YouTube