28.06.22
Հայտարարություն
|
Հայտնում ենք ձեզ, որ <<Իզմիրլյան>> ԲԿ-ի վերականգնողական կենտրոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ իրականացնում է ծրագիր, որի շրջանակներում 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողների (մասնակիցների) վերականգնողական ամբուլատոր բուժումը իրականացվելու է միայն անվճար հիմունքներով՝ անկախ բուժման տևողությունից:
|
|
27.06.22
Հայտարարություն
|
«Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Քվանտա» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրն ազդարարում է ամառային դպրոցի մեկնարկի մասին, որն անցկացվելու է հուլիսի 1-10-ը Դիլիջանի GreenWood հյուրանոցում։ #𝗤𝗨𝗔𝗡𝗧𝗔𝘀𝘂𝗺𝗺𝗲𝗿𝘀𝗰𝗵𝗼𝗼𝗹 հայտադիմումները բաց են: Գրանցման վերջնաժամկետը՝ հունիսի 28ին՝ ժամը 18։00-ն։ Բիզնես ծրագիր կազմելու համար՝ Գրանցվելու համար՝ Առավել մանրամասն՝
|
|
02.06.22
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
|
Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունիսի 23-ից 26-ը Ռուսաստանի Կուրսկի շրջանում տեղի է ունենալու միջտարածաշրջանային 21-րդ մեծածախ և մանրածախ «Կուրսկի Կորենյան տոնավաճառ 2022 (Курская Коренская ярмарка-2022)»-ը: Մասնակցության համար դիմել՝ Կուրսկի շրջանի տնտեսության և զարգացման կոմիտետ, հեռ՝․ +7 (4712) 52-08-09, +7-910-216-9298, էլ․փոստ՝ vln.econom@rkursk.ru. Պաշտոնական կայք՝ https://www.kurskyarmarka.ru.
|
|
01.06.22
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
|
Ջերմորեն շնորհավորում ենք մեր փոքրիկներին այս հիասքանչ օրվա առթիվ մաղթելով` անհոգ, երջանիկ մանկություն ու հրաշքներով լի ապագա: Շնորհավո'ր Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։
|
|
01.06.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՊԵՏ» ՄՐՑՈՒՅԹ
|
Տեղեկացնում ենք, որ «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամն այս տարի նախաձեռնել է «Հայաստանի Վարպետ» մրցույթը: Նախաձեռնության հիմնական նպատակը արհեստագործական մասնագիտությունների պահպանումն ու զարգացումն է, դրանց հեղինակության բարձրացումը և հասարակական գիտակցության մեջ աշխատող և հմուտ մարդկանց նկատմամբ հարգանքի վերականգնումը:Շուրջ մեկ ամիս տևած առցանց քվեարկության արդյունքներով արդեն որոշվել են այն 12 արհեստագործական ուղղությունները, որոնցով անցկացվելու է մրցույթը: Այդ ուղղություններն են՝ գինեգործ, գորգագործ, դերձակ, զարդագործ, զոդող, խոհարար, կահույքագործ, կոշկակար, հրուշակագործ, ավտոմեխանիկ, նվագարանագործ, պատշար։Հայաստանի և Արցախի վարպետները ...
Մանրամասն |
|
09.05.22
Շնորհավոր մայիսի 9
|
Շնորհավորում ենք բոլորին մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ Հավերժ փառք ու խոնարհում Հայրենական Մեծ Պատերազմի վետերաններին, Արցախյան ազատամարտի հերոսներին:
|
|
05.05.22
Հայտարարություն
|
Գառնի համայնքի Գեղադիր և Ողջաբերդ բնակավայրերում իրականացվել է ճանապարհների բարեկարգման և հարթեցման աշխատանքներ:  Գեղադիր բնակավայրում բարեկարգվել է շուրջ 3 կմ ճանապարահատված  Ողջաբերդ բնակավայրում հարթեցվել է շուրջ 1 կմ դաշտամիջյան ճանապարհ
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |