Սույնով Գառնիի համայնքապետարանը հրավիրում է բոլոր, շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, մասնակցելու 2024 թվականի հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 19-ը կայանալիք Գառնի համայնքի Գեղարդ գյուղից 2.5 կմ հյուսիս-արևմուտք տարածքում «ԿՐՈՒՍՏԱ» ՍՊԸ-ն ցանկանում է ընդերքօգտագործման իրավունք ստանալ շուրջ 8 հա մակերեսով ընդերքի տեղամաս շահագործելու նպատակով կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Գառնի համայնքի Գեղարդ գյուղից 2.5 կմ հյուսիս-արևմուտք տարածքում «ԿՐՈՒՍՏԱ» ՍՊԸ-ն ցանկանում է ընդերքօգտագործման իրավունք ստանալ շուրջ 8 հա մակերեսով ընդերքի տեղամաս շահագործելու նպատակով կարող են մինչև օգոստոսի 19-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկությունները ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համայքի համացանցային կայքում (kotayk-garni.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (garnihamaynq@mail.ru), ինչպես նաև կարող են գրավոր նրկայացնել Գառնի համայնքի Գառնի գյուղի վարչական շենքում: Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան Գառնի համայնքում՝ 2024 թվականի օգոստոսի 19-ին, ժամը 16:00-ին, Գառնի համայնքի, Գառնի գյուղի, Ստ. Շահումյան 4 հասցեում՝ համայնքի ղեկավարի աշխատասենյակում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 041125156, 060888855 հեռախոսահամարին: