Սույնով Գառնիի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2024 թվականի նոյեմբերի 06-ից մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ կազմակերպվող Գառնի համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին։ Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարկված Գառնի համայնքի վարչական տարածքում 2025 թվականի բյուջեի նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2024 թվականի նոյեմբերի 27-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համացանցային կայքում (www.kotayk-garni.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով garnihamaynq@mail.ru), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Գառնիի համայնքապետարան։ Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան Գառնի համայնքի Գառնի գյուղում՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ին ժամը 16։00-ին, Գառնիի համայնքապետարանում, հասցեն՝գյուղ Գառնի Ստ. Շահումյան փողոց, թիվ 4։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 041-12-51-56, 060-88-88-55 հեռախոսահամարներով։