ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրերը մեկնարկել են «ՉԻՐ-ՉԻՐ» նախագիծը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի (Կապան և Գորիս համայնքներ) մարզերում բնակվող տնայնագործ չրագործները համար: «ՉԻՐ-ՉԻՐ» նախագիծը միտված է չրարտադրության համար նախատեսված գույքի և մասնագիտական կարողությունների ներդրմամբ տնտեսություններում ավելացնել բնական եղանակով չորացված պտուղ-բանջարեղենի արտադրական ծավալները՝ ապահովելով լրացուցիչ եկամուտ։
Նախագծի շրջանակում «Կայուն համայնքներ» ծրագրերի կողմից տրամադրվելու է․
- երկօրյա վերապատրաստման դասընթաց (տեսական, գործնական),
- մասնագիտական խորհրդատվություն,
- տակդիր ցանցեր։
Շահառուն ներդնելու է՝
- Հումք չորացման համար,
- տակդիր ցանցերի տեղադրման հենակներ/ոտնակներ։
Նախագիծը իրականացվելու է երեք փուլերով։ Նախագծին մանրամասն ծանոթանալու և դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես առցանց գրանցվել այս հղումով ՝ https://form.jotform.com/SustainableCommunities/--ChirChir , ինչպես նաև ներբեռնել ու ձեռագիր լրացնել հղումով ներկայացված հայտը՝ shorturl.at/fjnG6։ Լրացված և ստորագրված հայտը հարկավոր է դասընթացի անցկացմանը օրը նախապես հանձնել դասընթացավարին։ Դասընթացի մասնակցության գրանցման վերջնաժամկետն է՝ մարտի 14-ը, ժամը 18:00-ն:
Դասընթացների անցկացման վայրի, օրերի ու ժամերի վերաբերյալ տեղեկատվությունը Ձեզ կտրամադրենք հավելյալ՝ հայտերի հավաքագրումը ավարտելուց հետո:
«Կայուն համայնքներ» ծրագրերի ղեկավար
lusine.balayan@undp.org