Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներով և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածով, Գառնի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի տեղական տուրքերի և վճարների 2025 թվականի դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագող իրավահարաբերությունների վրա: |