Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ, 85-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 31-րդ հոդվածով, Գառնի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի 2025 թվականի բյուջեն` համաձայն հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավարին 2025 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել ավագանու որոշմանը չհակասող վերաբաշխումներ բյուջեի 15 տոկոսի չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագող իրավահարաբերությունների վրա: |