Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի պահանջներով, Գառնի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել «Գառնիի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2025 թվականի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել «Գառնիի երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2025 թվականի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել «Գառնիի արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոն» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2025 թվականի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը ևպաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հաստատել «Գառնիի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2025 թվականի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 4 հավելվածի:
5. Հաստատել «Գեղադիր համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2025 թվականի աշխատակիցներ իքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 5 հավելվածի:
6. Հաստատել «Գառնիի համայնքի Գողթ գյուղի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2025 թվականի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 6 հավելվածի
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից |