ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի <<Գեղադիր համայնքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հերևյալ թափուր պաշտոնի համար՝ ֆիզկուլտուրայի հրահանգիչ՝ 0.5 դրույքաչափով:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված պաշտոնների նկարագրին համապատասխանող անձը:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (Ձև 1),
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5 ) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) լուսանկար 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները՝Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9)հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր(դրանց առկայության դեպքում):
Մրցույթը անց է կացվելու 2025թվականի հուլիսի 25-ին ժամը 14:00-ին, գ. Գեղադիր 5-րդ փողոց 1 նրբ. թիվ 7 հասցեում:
Փաստաթղթեր պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերը ընդունվում են 2025 հունիսի 25-ից մինչև 2025 թվականի հուլիսի 21-ը ներառյալ,ամեն օր ժամը 09:00-ից մինչև 16:00-ն բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթը անց է կացվելու երկու փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարը կարող եք ձեռք բերել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայք էջից: Տեղեկությունների համար զանգահարել + 374 99 60 97 09 հեռախոսահամարին: