Սույնով Գառնիի համայնքապետարանը հրավիրում է բոլոր, շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանականան ձանց, մասնակցելու 2025 թվականի ապրիլի 07-ից մինչև ապրիլի 25-ը կայանալիք Գառնի համայնքի Գեղարդ գյուղի որոշ փողոցների անվանակոչման վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Գառնի համայնքի Գառնի գյուղի որոշ փողոցների անվանակոչման վերաբերյալ կարող են մինչև ապրիլի 25-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկությունները ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համայքի համացանցային կայքում (kotayk-garni.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (garnihamaynq@mail.ru), ինչպես նաև կարող են գրավորնր կայացնել Գառնիի համայնքապետարան: Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան Գառնի համայնքում՝ 2025 թվականի ապրիլի 25-ին, ժամը 16:00-ին, Գառնի համայնքի Գառնի գյուղի Ստ. Շահումյան փողոց թիվ 4 հասցեում 2-րդ հարկ՝համայնքի ղեկավարի աշխատասենյակում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 041125156, 060888855 հեռախոսահամարին: