Սույնով Գառնիի համայնքապետարանը հրավիրում է բոլոր, շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, մասնակցելու 2022 թվականի նոյեմբերի 14-ից մինչև մինչև 17-ը կայանալիք սուբվենցյաների ծրագրերի՝ այդ թվում, Գառնի համայնքում ճանապարհների ասվալտապատման, ճանապարհների լուսավորման, ջրագծերի նորոգման, մշակույթի տան վերանորոգման աշխատանքների վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված սուբվենցյաների ծրագրերի վերաբերյալ կարող են մինչև մայիսի 3-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկությունները ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համայքի համացանցային կայքում (kotayk-garni.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (garni.kotayq@mta.gov.am), ինչպես նաև կարող են գրավոր նրկայացնել Գառնիի համայնքապետարան:
Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան Գառնի համայնքում ՝ 2022 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 16:00-ին, Գառնի համայնքապետարանում ՝ Ստ. Շահումյան 4, 2-րդ հարկ՝ համայնքի ղեկավարի աշխատասենյակում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 041125156 հեռախոսահամարին