Սույնով Գառնիի համայնքապետարանը հրավիրում է բոլոր, շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, մասնակցելու 2022 թվականի մարտի 18-ին կայանալիք սուբվենցիաների ծրագրերի՝ այդ թվում, Գառնի համայնքում Ապաստարանների նորոգում,Քլորակայանի կառուցում և ջրագծերի անցկացման (Գառնի, Գեղարդ, Հացավան, Գեղադիր գյուղերում) վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված սուբվենցիաների ծրագրերի վերաբերյալ կարող են մինչև մարտի 18-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համայնքի համացանցային կայքում (kotayk-garni.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (garni.kotayq@mta.gov.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Գառնիի համայնքապետարան:
Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան Գառնի համայնքում՝ 2022 թվականի մարտի 18-ին, ժամը 16:00-ին, <<Գառնիի Գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ ՝ Ստ. Շահումյան 11, 2-րդ հարկ՝ նիստերի դահլիճ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 041-12-51-56 հեռախոսահամարներով: