Սույնով Գառնի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2020 թվականի նոյեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ կազմակերպվող Գառնի համայնքի վարչական տարածքում 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի նախագծերի, Գառմի համայնքի 2021 թվականի բյուջեի և 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանի նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին։
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարկված Գառնի համայնքի վարչական տարածքում 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի նախագծերի, Գառնի համայնքի 2021 թվականի բյուջեի և 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանի նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համացանցային կայքում (www.kotayq-garni.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (garni.kotayq@mta.gov.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Գառնիի համայնքապետարան։
Հանրային քննարկումների բաց լսումները կանցկացվեն 2020 թվականի դեկտեմբերի 4-ին ժամը 18:30-ին առցանց եղանակով՝
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 041125156 հեռախոսահամարներով։