22.05.23
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Մայիսի 28-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզու ճանապարհահատվածում կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Մեկնարկը կտրվի Շորժա համայնքից, ժամը 14:00-ից:Մրցաշարը կանցկացվի կանանց և տղամարդկանց 2 տարիքային խմբերով`1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1983-2005 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ.2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1982 թ. ծնված) կանայք և տղամարդիկ:Մրցաշարին չեն կարող մասնակցել այն մարզիկները, ովքեր վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են հեծանվային սպորտի Հայաստանի Հանրապետության և միջազգային առաջնություններին:Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան երկու ժամ շուտ, իրենց անձնական հեծանիվներով՝ 1.95 և ավելի չափի անիվներով ...
Մանրամասն |
|
19.05.23
Իրազեկում՝ շչակների փորձարկման աշխատանքների մասին
|
Հայտնում ենք, որ մայիսի 23-ին՝ ժամը 14:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում Գառնի համայնքի Գառնի, Գողթ, Գեղադիր և Ողջաբեր բնակավայրերում կիրականացվեն շչակների փորձարկման աշխատանքներ։ Խնդրում ենք չանհանգստանալ:
|
|
13.03.23
«ՉԻՐ-ՉԻՐ» նախագիծ
|
ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրերը մեկնարկել են «ՉԻՐ-ՉԻՐ» նախագիծը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի (Կապան և Գորիս համայնքներ) մարզերում բնակվող տնայնագործ չրագործները համար: «ՉԻՐ-ՉԻՐ» նախագիծը միտված է չրարտադրության համար նախատեսված գույքի և մասնագիտական կարողությունների ներդրմամբ տնտեսություններում ավելացնել բնական եղանակով չորացված պտուղ-բանջարեղենի արտադրական ծավալները՝ ապահովելով լրացուցիչ եկամուտ։ Նախագծի շրջանակում «Կայուն համայնքներ» ծրագրերի կողմից տրամադրվելու է․երկօրյա վերապատրաստման դասընթաց (տեսական, գործնական),մասնագիտական խորհրդատվություն,տակդիր ցանցեր։ Շահառուն ներդնելու ...
Մանրամասն |
|
08.02.23
Հայտարարություն
|
<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. <Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին> N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայքի վարչական շենքում տեղի կունենա հանրային լսումներ: Օրակարգում՝ «ԱՆԴԵԶԻՏԲԱԶԱԼՏ» ՍՊ ընկերության կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի բազալտի հանքավայրի տարածքում կատարվելիք ընդերքի օգտագործման համար անհրաժեշտ աշխատանքների վերաբերյալ հանրային 1-ին քննարկումն է: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ Շրջակա միջավայրի ...
Մանրամասն |
|
26.01.23
«ՀՀ Վարչապետի գավաթ»
|
2023 թվականի մարտի 2-րդ տասնօրյակում ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում անցկացվելու է «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցաշարը կանցկացվի 2 տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերով. - 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ,
- 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ,
- գործող պրոֆեսիոնալ մարզիկների խումբ՝ տարիքային սահմանափակում չկա (կանայք և տղամարդիկ):
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մարզային փուլը տեղի կունենա ս/թ փետրվարի 2-րդ տասնօրյակում (անցկացման օրը կտեղեկացվի լրացուցիչ): Մինչև ս/թ փետրվարի 8-ը մարզային փուլի մասնակցության հայտը ուղարկել մարզպետարան` kotaykms@mail.ru էլփոստի հասցեին:
|
|
16.11.22
Հայտարարություն
|
Գառնի համայնքի Գողթ գյուղում արդիականացվում է խմելու ջրի ջրագծերը Ծրագրի շրջանակում իրականացվում է Գողթ գյուղի խմելու ջրամատակարարումը իրականացվող Յոթաղբյուր-Գառնի պողպատե ջրատար խողովակների արդիականացման աշխատանքներ: Պողպատե ջրատար խողովակի մի որոշակի հատված գտնվում է տեխնիկապես մաշված և վթարային վիճակում, որի համար անհրաժեշտություն առաջացավ 350 մ երկարությամբ նոր ջրատարի կառուցումը:
|
|
29.09.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ բնակիչներ Սույն թվականի հոկտեմբերի 6-ին ժամը 11:00-ին՝ Գառնի Ս.Շահումյան 11 հասցեում, կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության հետ կապված համայնքային ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցության մուտքն ազատ է: Եթե ցանկանում եք մասնակցել համայնքային ընդհանուր ժողովին, ապա խնդրում ենք վերը նշված օրը և ժամին լինել նշված հասցեում՝ ժողովին Ձեր մասնակցությունն ապահովելու համար: Ձեր հարցերը կարող եք ուղղել՝ ստորև նշված հեռախոսահամարին զանգահարելով կամ էլեկտրոնային նամակի միջոցով: Համայնքային ընդհանուր ժողովի արդյունքները կներկայացվեն համայնքի Ֆեյսբուքյան էջում: Հեռ. 041-12-51-56 Էլ. հասցե. garnihamaynq@mail.ru
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |