Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով, ավագանին որոշում է.
1. Քաղաքացիներ Վարազդատ Միհրանի Գևորգյանին, Անահիտ Մերուժանի Աբելյանին, Միհրան Վարազդատի Գևորգյանին և Գևորգ Վարազդատի Գևորգյանին համասեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի 07-021-0270-0118 կադաստրային համարի գյուղատնտեսական այլ նշանակության 0.225 համակերեսով գյուղատնտեսական հողատեսքը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝անասնագոմ կառուցելու նպատակով:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում