Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով հաստատել ստորև նշված ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը՝
1) «Գառնի համայնքի ճանապարհների ասֆալտապատում»,
2) «Գառնի համայնքի ճանապարհային լուսավորության անցկացման աշխատանքներ»,
3) «Գառնի համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքներ»
4) «Գառնի համայնքի ջրագծերի կառուցում, հաշվիչների տեղադրում»
2. Սահմանել, որ վերոնշյալ ծրագրերի իրականացման և համայնքային ներդրում կատարելու համար համայնքի 2021 թվականի բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսվում են հետևյալ չափերով՝
1) « Գառնի համայնքի ճանապարհների ասֆալտապատում » ծրագրի համար՝նախատեսված ծախսերի 70 տոկոսը,
2) « Գառնի համայնքի ճանապարհային լուսավորության անցկացման աշխատանքներ » ծրագրի համար՝նախատեսված ծախսերի 50 տոկոսը,
3) «Գառնի համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքներ» ծրագրի համար՝նախատեսված ծախսերի 65 տոկոսը:
4) «Գառնի համայնքի ջրագծերի կառուցում, հաշվիչների տեղադրում» ծրագրի համար՝նախատեսված ծախսերի 45 տոկոսը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: