Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67 հոդվածի 3-րդ մասի, Գառնի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 144-Ա որոշման և աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի մարտի 22-ի թիվ 01 արձանագրության՝ որոշում եմ.
1. 2024 թվականի մարտի 22-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0220-0209 կադաստրային ծածկագրով 0.18875 հա գյուղատնտեսական վարելահող հողամասի աճուրդ վաճառքում առավելագույն գին առաջարկած Արշիկ Կորյունի Հարությունյանի հետ (ծնվ. 20.10.1990թ) կնքել առուվաճառքի պայմանագիր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: