|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 մայիսի 2014 թվականի N 7 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԹԻՎ 25-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎՐԱ ԳՆՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ <<ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ>> ԵՎ <<ԳՐԱՍԵՆՅԱԿ>> ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՏ ՆՎԻՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2014թ. մայիսի 06-ի թիվ 01/16-2287-14 հանձնարարականով, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2014թ. մայիսի 14-ի N 01/19/1574-14 առաջարկով Ավագանին որոշում է 1. Գառնի համայնքի վարչական տարածքում` Գ. Մարզպետունու 2/1 և Սահինյան 1/1 հասցեներում գտնվող պետական սեփականության <<Գրասենյան>> և տնտեսական շինություն անշարժ գույքի զբաղեցրած` համապատասխանաբար 0.0293 հա և 0.046 հա համայնքային սեփականության հողամասերը ետ նվիրել Հայաստանի Հանրապետությանը. 2. Սույն որոշման բնօրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնեական հրապարակման հաջորդ օրը:
|
Կողմ -7 ԱԲԵԼՅԱՆ ՍԱՐՈ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԵՂԻԱԶԱՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԹԵՐԵԶԱ ՊՈՂՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ ԲԱՏՈՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՇՈՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՇՈՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|