Հիմք ընդունելով քաղաքացի Մարատ Մանվելի Մկրտչյանի դիմումը, համաձայն Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 48-Ա որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի՝ որոշում եմ`
1.Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղի Վ. Համբարձումյան փողոց թիվ 2/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0091-0065 կադաստրային ծածկագրով 0.061 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում գտնվող օրինականացված ինքնակամ կառույցն ու համապատասխան հողամասը ուղղակի վաճառքի կարգով վաճառել տվյալ կառույցն իրականացնող Մարատ Մանվելի Մկրտչյանին:
2. Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ուղղակի վաճառքի գին սահմանել հողամասի համար՝ 0.061 հա արժեքը 1 761 380 /մեկ միլիոն յոթ հարյուր վաթսունմեկ հազար երեք հարյուր ութսուն/ ՀՀ դրամ, ինքնակամ կառույցի համար՝ 160.84 քմ արժեքը 807 260 /ութ հարյուր յոթ հազար երկու հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: