Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի 2023 թվականի հունվարի 25-ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասցենելու մասին» թիվ Կ-25012023-07-0023 որոշումը, հիմք ընդունելով Ա/Ձ Վալերիկ Գալստյանի 2022 թվականի հուլիսի 08-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Գառնի համայնքի Ողջաբերդ գյուղում 4.27036 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, համայնքի ավագանին որոշում է.
1. Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Գառնի համայնքի Ողջաբերդ գյուղում գտնվող 4.27036 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողամասի նկատմամբ:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում: