Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասովև հիմք ընդունելով համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 34-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 93-96-րդ կետերը, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով համայնքի ավագանին որոշում է.
1. Ավագանու որոշումների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման նպատակով ստեղծել մշտական գործող հետևյալ հանձնաժողովները և հաստատել հանձնաժողովների անդամների կազմը՝
1) Իրավական, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝
ա Հմայակ Աղաջանյան,
բ. Մանուկ Բաղդասարյան,
գ. Տիրան Մովսիսյան,
դ. Արամ Մկրտչյան:
2) Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, բնության պահպանության և տրանսպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝
ա. Կարեն Գաբրիելյան,
բ. Սիրակ Հովհակիմյան,
գ. Արամ Հովսեփյան,
դ. Ալիկ Ալոյան,
3) Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝
ա. Նաիրա Խաչատրյան,
բ. Սիրակ Հովակիմյան,
գ. Արսեն Ստեփանյան:
2. Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ավագանու 02 Սեպտեմբերի 2022թվականի <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու որոշումների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման նպատակով ստեղծվող մշտական գործող հանձնաժողովների անհատական կազմերի մասին>> N 105-Աորոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից