|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 օգոստոսի 2024 թվականի N 124-Ա |
ՀՐԱՏԱՊ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, <<Գնումների մասին>> օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Գառնի համայնքի Գառնիի համայնքապետարանի կարիքների համար նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման նախապատրաստման ծառայությունների ձեռքբերման նպատակով գնման ձևը համաձայն <<Գնումների մասին>> օրենքի համայնքի գնումների պլանով նախատեսվել է բաց մրցույթ, ըստ որի մրցույթի հրավերը պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից մինչև պայմանագրի կնքման գործընթացը տևում է շուրջ 2 ամիս և հաշվի առնելով սուբվենցիայի ծրագրերի նախնական հայտերի լրամշակման հետ կապված ընթացքը , համայնքի ավագանին որոշում է Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Գառնիի համայնքապետարանի կարիքների համար նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման նախապատրաստման ծառայությունների ձեռքբերման նպատակով գնումը կատարելու հրատապ բաց մրցույթի եղանակով, առաջարկելով նաև գնումների պլանում կատարելու համապատասխան փոփոխություններ: |
Կողմ -11 ԱԼՈՅԱՆ ԱԼԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆ ՀՄԱՅԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄԱՆՈՒԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԱԻՐԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱՐԱՄ ՄՈՎՍԻՍՅԱՆ ՏԻՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|