Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024RDFSRK ծածկագրի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տիգրան Սարգսի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0024-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1.Տիգրան Սարգսի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա ինքնակամ կառուցված 108,09 քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղը, 117,48 քմ արտաքին մակերեսով բնակելի տան առաջին հարկը, 24,19 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը և 3,46 քմ արտաքին մակերեսով պարիսպները համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105207212 հաշվին 405 200 /չորս հարյուր հինգ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ մուծելուց հետո :
2.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: