Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, <<Գնումների մասին>> օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Գառնի համայնքի Գառնի համայնքում հուշարձանների բարեկարգման, կանաչապատման և վերանորոգման, Գառնի համայնքի վարչական շենքերի վերանորոգման աշխատանքներ գնման ձևը համաձայն <<Գնումների մասին>> օրենքի համայնքի գնումների պլանով նախատեսվել է բաց մրցույթ, ըստ որի մրցույթի հրավերը պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից մինչև պայմանագրի կնքման գործընթացը տևում է շուրջ 2 ամիս և հաշվի առնելով այդ ժամանակահատվածում եղանակային և աշխատանքների տարբերությունը լինելը, համայնքի ավագանին որոշում է
Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Գառնի համայնքում հուշարձանների բարեկարգման, կանաչապատման և վերանորոգման, Գառնի համայնքի վարչական շենքերի վերանորոգման աշխատանքներ գնումը կատարելու հրատապ բաց մրցույթի եղանակով, առաջարկելով նաև գնումների պլանում կատարելու համապատասխան փոփոխություններ: