Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի պահանջներով, կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 20247QBHTQ ծածկագրով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գեղամ Փոփեյանին, Նարինե Մկրտչյանին և Արմիդա Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում Ջ. Ալեքյան 25 հասցեում գտնվող, 07-021-0040-0028 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
որոշում եմ`
1. Գեղամ Փոփեյանին, Նարինե Մկրտչյանին և Արմիդա Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 121.72քմ արտաքին մակերեսով առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքը և 3.58քմ մակերեսներով պարիսպը համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105207212 հաշվին 419 260 /չորս հարյուր տասնինը հազար երկու հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ մուծելուց հետո :
2.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: