Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, <<Գնումների մասին>> օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Գառնի համայնքի Գառնի գյուղում մայթրեի կառուցման, կահավորման, գծանշման ջրահեռացման ոռոգման առուների անցկացման աշքատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման ինչպես նաև դրանց տեխնիկական հսկողության ծառայությունների իրականացման գնման ձևը համաձայն <<Գնումների մասին>> օրենքի համայնքի գնումների պլանով նախատեսվել է բաց մրցույթ, ըստ որի մրցույթի հրավերը պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից մինչև պայմանագրի կնքման գործընթացը տևում է շուրջ 2 ամիս և հաշվի առնելով այդ ժամանակահատվածում եղանակային և աշխատանքների տարբերությունը լինելը, համայնքի ավագանին որոշում է
Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Գառնի համայնքի Գառնի գյուղում մայթրեի կառուցման, կահավորման, գծանշման ջրահեռացման ոռոգման առուների անցկացման աշխատանքների, ինչպես նաև դրանց տեխնիկական հսկողության ծառայությունների իրականացման գնումը կատարելու հրատապ բաց մրցույթի եղանակով, առաջարկելով նաև գնումների պլանում կատարելու համապատասխան փոփոխություններ: