Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 106-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հուլիսի 2024 թվականի N 106-Ա

«ՍՈԼԱՐ ՖԱՐՄ» ՍՊԸ-ԻՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՌՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի                         Հանրապետության  օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայասատանի Հանրապետության «Հողային  օրենսգրքի» 50-րդ  հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 210-րդ  և 211- րդ հոդվածներով և հաշվի առնելով քաղաքացի «Սոլար Ֆարմ» ՍՊԸ-ի դիմումը  Էլեկտրահաղորդման օդային գծեր անցկացման սպասարկման, շահագործման և վերանորոգման համար սերվիտուտի իրավունքով հողամաս տրամադրելու անհրաժեշտությունը. Ավագանին որոշում է

1. «Սոլար Ֆարմ» ՍՊԸ-ին տրամադրել սահմանափակ օգտագործման իրավունք  /սերվիտուտ/ Գառնի համայնքի   Գառնի բնակավայրում  գտնվող՝ 0.14592 հա, և 0.01694հա մակերեսով  հողամասերի նկատմամբ, Էլեկտրահաղորդման օդային գծեր համար, համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից  կազմած   հատակագծի:

2. Համայնքի  ղեկավարին ՝համայնքային սեփականություն համարվող հողամասերից «Սոլար Ֆարմ» ՍՊԸ-ի  հետ  կնքել սահմանափակ  օգտագործման իրավունքիսերվիտուտ/  պայմանագիր 20 տարի  ժամկետով, երկարացնելու հնարավորությամբ, տարեկան    վարձավճար սահմանելով   100000 /Մեկ հայրուր հազար/ ՀՀ դրամ:


Կողմ -8

ԱԼՈՅԱՆ ԱԼԻԿ

ԱՂԱՋԱՆՅԱՆ ՀՄԱՅԱԿ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԿԱՐԵՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱՄ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ՏԻՐԱՆ

ՊՈՂՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner