Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67 հոդվածի 3-րդ մասի, Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 36-Ա որոշման և աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի հունիսի 17-ի թիվ 05 արձանագրության՝ որոշում եմ.
1. 2024 թվականի հունիսի 17-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող 07-024-0007-0062 կադաստրային ծածկագրով 0.08189 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի աճուրդ վաճառքում առավելագույն գին առաջարկած Սասուն Ղազարի Տեր-Ղազարյանի հետ (ծնվ. 12.06.1994թ) կնքել առուվաճառքի պայմանագիր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: