|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 դեկտեմբերի 2022 թվականի N 167-Ա |
ՄՀԵՐ ԱՐՏԱՇԵՍԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, հաշվի առնելով Մհեր Արտաշեսի Ղարիբյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի նոյեմբերի 29-ի N 04-471) համայնքի ավագանին որոշում է 1. Համաձայնություն տալ Մհեր Արտաշեսի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2020 թվականի հունիսի 19-ի N 19062020-07-0135 վկայական) 1.3 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողամասի փոխանակմանը Գառնի համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2022 թվականի հոկտեմբերի 14-ի N 14102022-07-0157 վկայական) 1.3 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողամասի հետ: 2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Մհեր Արտաշեսի Ղարիբյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մհեր Արտաշեսի Ղարիբյանին որոշման ընդունման մասին իրազեկելուօրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -9 ԱԼՈՅԱՆ ԱԼԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄԱՆՈՒԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՍԻՐԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԺՈՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(12.88 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|