|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 հունվարի 2025 թվականի N 15 |
ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի N88 որոշման՝ որոշում եմ՝ 1.Հարություն Միշայի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0028-0104 կադաստրային ծածկագրով հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության: 2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասում առկա շենք-շինությունների գործառնական նշանակությունը փոխել հասարակական նշանակության՝ որպես հյուրատուն: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|