Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 954
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 2023 թվականի N 954

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ՀայաստանիՀանրապետությանԿառավարության2006 թվականիմայիսի 18-իN  912-Նորոշման 1-ին  կետով  հաստատված  կարգի  10.11.22  կետերի  պահանջներով, կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2023KE8AHH ծածկագրով և հաշվի առնելով այն հանգամանքը, որԱշոտ Հովհաննիսյանին, Կարինե Վարդանյանին և Գևորգ Հովհաննիսյանին համասեփականության  իրավունքով պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղում գտնվող, 07-026-0005-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք

                                                                                        որոշում եմ`

1. Աշոտ Հովհաննիսյանին, Կարինե Վարդանյանին և Գևորգ Հովհաննիսյանին համասեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գողթ գյուղում գտնվող, 07-026-0005-0007 կադաստրային ծածկագրով  բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված  բնակելի տան կիսանկուղը /70.96 քմ արտաքին մակերեսով/ և  1-ին հարկը /125.00 քմ արտաքին մակերեսով / համարել օրինական՝ Գառնիի համայնքապետարանի  900105211214 հաշվին  278700/ երկու հարյուր յոթանասունութ հազար յոթ հարյուր/ ՀՀդրամ մուծելուց հետո:

 2.   Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner