Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված «ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» դրական եզրակացությունները, ավագանին որոշում է՝
1.ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ գյուղում քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 4.0 հա մակերեսով վարելահողի (կադաստրային ծածկագիր՝ 07-052-0136-0017)՝ փոխադրել հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակությամբ:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: