Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ինմասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912 որոշմամբ հաստատված կարգի 33 կետի <<զ>> ենթակետով, 33.1 կետի <<բ>> ենթակետով 33.2 կետով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը և կառույցներն իրականացրած անձանց դիմումները ավագանին որոշում է՝
1. Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղադիր գյուղումգտնվող, համայնքային սեփականություն համարվող 07-022-0601-0001-ից ծածկագրով օրինականացված ինքնակամ կառույցն ու համապատասխան հողամասը նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքի կարգով վաճառել տվյալ կառույցն իրականացնող Ժորժիկ Պողոսյանին.
2. Ուղղակի վաճառքի գին սահմանել Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված կարգով. (հող 0.007936 հա արժեքը 136940 ՀՀ դրամ, շենք.շինության 64.2քմ արժեքը 149020 ՀՀ դրամ)
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից