Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով, ավագանին որոշում է.
1. Քաղաքացի Էդվարդ Մաքսիմի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի 07-026-0154-0037 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության 0.07 հա մակերեսով գյուղատնտեսական պտղատու այգի հողատեսքը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ պտուղ բանջարեղենի սառնարան կառուցելուն պատակով:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: