Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով ավագանին որոշում է.
1. Քաղաքացի Մուշեղ Արագածի Բուլղադարյանի սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0272-0104 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության 1,885 հա մակերեսով արոտավայրից 1.0 հա մակերեսով հատվածը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման նպատակով:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
3. Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ավագանու 05 ապրիլի 2022թվականի <<Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին>> N 44-Աորոշումը: