Համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 3, 33, 34 և 35-րդ կետերի, հիմք ընդունելով կադաստրի պետական կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 20244D6ZKY ծածկագիրը և հաշվի առնելով, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում 2-րդ թաղամասի 8-րդ փողոց, 8/2 հասցեում գտնվող 07-021-0098-0012 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից 0.01063հա հողամասում ինքնակամ կառուցված շինության պահպանումը չի խախտում այլլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածքով սահմանված հողամասերում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ՝
որոշում եմ.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող, Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0098-0012 կադաստրային ծածկագրով հողամասից 0.01063հա հողամասում Պավել Անանիկի Հակոբյանի կողմից ինքնակամ կառուցված 207.4 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական՝ որպես համայնքային սեփականություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: