Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 157-Ա որոշումը ՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով ՙՎԱՅԿՈՒՆԻ՚ ՓԲԸ-ին պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0225-0089 կադաստրային ծածկագրով 1.5395 հա մակերեսով գյուղատնտեսական հնդավոր, վարելահողին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0225-0090 կադաստրային ծածկագրով 0.01632 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսք հողամասը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող ՙՎԱՅԿՈՒՆԻ՚ ՓԲԸ:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո, Գառնի համայնքի բյուջեի N 900105207170 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 1500 /հազար հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: