Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024FJD2NV ծածկագրի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Լիլիթ Գեղամի Սարգսյանին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղադիր գյուղում 3-րդ փողոց 26/1 գտնվող, 07-022-0002-0022 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1.Լիլիթ Գեղամի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 18.72քմ և 47.15քմ արտաքին մակերեսներով օժանդակ շինությունները, 3.12քմ արտաքին մակերեսով ջրավազանը 7.40քմ արտաքին մակերեսով սանհանգույցը, 89.24քմ արտաքին մակերեսով ամառային խոհանոցը, 85.30քմ արտաքին մակերեսով շվաքարանը, 66.01քմ և 4.98քմ արտաքին մակերեսներով ծածկերը, 24.53քմ և 30.18քմ արտաքին մակերեսներով հարթակները, 3.94քմ, 3.22քմ և 5.64քմ արտաքին մակերեսներով աստիճանահարթակները, 1.85քմ, 1.80քմ, 2.13քմ և 2.55քմ արտաքին մակերեսներով հենպատերը համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105208210 հաշվեհամարին 339290 /երեք հարյուր երեսունինը հազար երկու հարյուր իննսուն/ ՀՀ դրամ մուծելուց հետո:
2.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: