Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 30-ի թիվ 119-Ա որոշումը և քաղաքացի Գարիկ Կարապետյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Գարիկ Հարությունի Կարապետյանին պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0273-0063 կադաստրային ծածկագրով 0.01471 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հնդավոր հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0273-0065 կադաստրային ծածկագրով 0.00507 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք հողամասը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Գարիկ Հարությունի Կարապետյանին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերերը սույն որոշման ընդունումից հետո, Գառնի համայնքի բյուջեի N 900105209170 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 3500 /երեք հազար հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: