Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 156-Ա որոշումը ՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Տաթևիկ Արամայիսի Հովհաննիսյանին պատկանող Գառնի համայնքի Հացավան գյուղում գտնվող 07-041-0122-0035 կադաստրային ծածկագրով 0.11095 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսքին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-041-0122-0039 կադաստրային ծածկագրով 0.1 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսք հողամասը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Սամվել Մնացականի Հովհաննիսյանին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո, Գառնի համայնքի բյուջեի N 900105220173 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 6750 /վեց հազար յոթ հարյուր հիսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: