Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481 հոդվածի 6-8-րդ կետերի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքում հողերի աճուրդային և վարձակալության հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 01 արձանագրությունը` որոշում եմ.
1. Գառնի համայնքի սեփականություն հանդիսացող 07-026-575-0003 կադաստրային ծածկագրով 0.00225 հա ընդհանուր օգտագործման հողամասը կառուցապատման իրավունքով, 8 տարի ժամկետով, տրամադրել 2024 թվականի հոկտեմբերի 21-ին Գառնի համայնքում կայացած հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման մրցույթում հաղթող ճանաչված <<Մուլտի Տրանսպորտ>> ՍՊԸ-ին /ՀՎՀՀ02846612/՝ տարեկան 100 000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ վարձավճարով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: