|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 սեպտեմբերի 2023 թվականի N 97-Ա |
«ԳԱՌՆԻԻ ԱՐՎԵՍՏԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԿԵՆՏՐՈՆ» ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 102-րդ հոդվածի 3.2-րդ մասի, «Վարչատարածքայինբաժանմանմասին» օրենքի հավելված 2-ի 2.6 ցանկի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, «Նորմատիվիրավականակտերիմասին» օրենքի 33-րդև 34-րդհոդվածների համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.«Գառնիի արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոն» արտադպրոցական կրթադաստիրակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխել Գառնի համայնքի «Գառնիի արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոն» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն)։ 2. Հաստատել Գառնի համայնքի «Գառնիի արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոն» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ 3. Հանձնարարել կազմակերպության տնօրենին` 15-օրյա ժամկետում ապահովել կազմակերպության կանոնադրության փոփոխության պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -8 ԱԼՈՅԱՆ ԱԼԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄԱՆՈՒԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|