Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 154-Ա որոշումը ՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Արտյոմ Ռազմիկի Հովհաննիսյանին պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0308-0110 կադաստրային ծածկագրով 0.1893 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահողին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0308-0109 կադաստրային ծածկագրով 0.11065 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսք հողամասը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Տարոն Տիգրանի Ազատյանին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո, Գառնի համայնքի բյուջեի N 900105207170 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 12800 /տասներկու հազար ութ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: