Ղեկավարվելով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով
որոշում եմ`
1.Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի բնակավայրում գտնվող, Գեղամ Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող, 07-021-0270-0009 կադաստրային ծածկագրով 0.1319 հա գյուղատնտեսական նշանակության վարչելահողի գործառնական նշանակությունը փոխել գյուղատնտեսական այգի /հնդավոր/ գործառնական նշանակության:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: