Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով, ավագանին որոշում է.
1. Քաղաքացի Մկրտիչ Արամայիսի Սարգսյանի սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գողթ գյուղի 07-026-0118-0034 կադաստրային համարի գյուղատնտեսական վարելահող նշանակության 0.04 հա մակերեսով գյուղատնտեսական հողատեսքը փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման, նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ համաձայնեցնելով այն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գողթ համայնքի ավագանու կողմից հաստատված գլխավոր հատակագծին,
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: