Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 33 կետի, կադաստրի պետական կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 20242UHXXQ հաշվառման կոդի՝ որոշում եմ.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող, Գառնի համայնքի Գեղադիր գյուղի 3-րդ փողոց թիվ 74/1 հասցեում գտնվող, 07-022-0027-0008 կադաստրային ծածկագրով 0.03211հա մակերեսով հողամասում Համլետ Պետրոսյանի կողմից ինքնակամ կառուցված 108.27 քմ արտաքին մակերեսով շենք-շինությունները /որից 79.0 քմ մակերեսով արտադրական շինություն, 27.12 քմ մակերեսով պահեստ, 2,15 քմ մակերեսով պարիսպ/ ճանաչել օրինական՝ որպես համայնքային սեփականություն:
2. Որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: