Համաձայն Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 30-ի <<Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքը (Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան և Ողջաբերդ բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-9 համակցված տարածական պլանավորման նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով>> թիվ 122-Ն որոշման և հիմք ընդունելով ՙՆորմատիվ իրավական ակտերի մասին՚ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ.
1.Գառնի համայնքի Գեղադիր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Հմայակ Էռնեստի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 07-022-0132-0007 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0.6հա այլ հողատեսքից 0.01244 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության:
2.Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 05-ի ՙՀողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության մասին՚ թիվ 1262 որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: