|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 հունիսի 2025 թվականի N 84-Ա |
ՀՐԱՏԱՊ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, <<Գնումների մասին>> օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Գառնի համայնքի Գառնի համայնքում ասֆալտապատման և գրունտով փողոցների փոսալցման աշխատանքներ գնման ձևը համաձայն <<Գնումների մասին>> օրենքի համայնքի գնումների պլանով նախատեսվել է բաց մրցույթ, ըստ որի մրցույթի հրավերը պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից մինչև պայմանագրի կնքման գործընթացը տևում է շուրջ 2 ամիս և հաշվի առնելով այդ ժամանակահատվածում եղանակային և աշխատանքների տարբերությունը լինելը, համայնքի ավագանին որոշում է Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Գառնի համայնքում ասֆալտապատման և գրունտով փողոցների փոսալցման աշխատանքներ գնումը կատարելու հրատապ բաց մրցույթի եղանակով, առաջարկելով նաև գնումների պլանում կատարելու համապատասխան փոփոխություններ: |
Կողմ -8 ՊՈՂՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԺՈՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԱԻՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄԱՆՈՒԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ ՏԻՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|