Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 16-ի թիվ 146-Ա որոշումը ՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով ՙԷԿՈՏՈՄԱՏՈ՚ ՓԲԸ-ին պատկանող Գառնի համայնքի Գողթ գյուղում գտնվող 07-026-0105-0115 կադաստրային ծածկագրով 1.37728 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակուփյան՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-026-0105-0111 կադաստրային ծածկագրով 0.06097 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակուփյան՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող ՙԷԿՈՏՈՄԱՏՈ՚ ՓԲԸ-ին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո, Գառնի համայնքի բյուջեի N 900105211172 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 1 144 840 /մեկ միլիոն հարյուր քառասունչորս հազար ութ հարյուր քառասուն/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: